Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը | 1lurer.am

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցեր:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը մանրամասներ է ներկայացրել պետական ակտիվների թվայնացման, կառավարման և կարգավորման նոր մոտեցումների ներդրման, թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել պետական ակտիվների կառավարման կազմակերպական կառուցվածքին ևս:

Քննարկման առարկա են եղել պետական ակտիվների նպատակային, արդյունավետ և թափանցիկ օգտագործմանն ուղղված քայլերը: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ վերոնշյալ թեմայի շուրջ:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը, որն ուղղված կլինի ակտիվների հստակ հաշվառմանը, ընթացիկ գնահատմանը, բյուջեի համար կայուն եկամուտների ապահովմանը և երկրի տնտեսական զարգացմանն աջակցելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները մոդելի ձևավորման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն