Սոչիում փակել են լողափերը՝ անօդաչու մոտորանավակների հարձակման սպառնալիքի պատճառով | arm.sputniknews.ru

Սոչիում փակել են լողափերը՝ անօդաչու մոտորանավակների հարձակման սպառնալիքի պատճառով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Սոչիում ժամանակավորապես սահմանափակել են մուտքը դեպի լողափեր և առափնյա մաս՝ անանձնակազմ մոտորանավակների կիրառման սպառնալիքի պատճառով։ Այս մասին MAX-ում հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

«Փրկարարներն ու պահպանությունը բարձրախոսների միջոցով նախազգուշացնում են հնարավոր վտանգի մասին։ Քաղաքի բնակիչներին և հանգստացողներին խնդրում եմ նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,-գրել է Պրոշունինը։

Որոշումն ընդունել է քաղաքային օպերատիվ շտաբը։

Սեպտեմբերի 9-ի երեկոյան անանձնակազմ նավակը հարվածել էր Սոչիի առափնյա շրջանին, ինչից հետո հրդեհ էր բռնկվել, տուժել էր 28 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն