Ուկրաինան պատրաստ է չհшրվածել ՌԴ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին, եթե Ռուսաստանը նմանատիպ քայլ ձեռնարկի․ Զելենսկի | tert.am

Ուկրաինան պատրաստ է չհшրվածել ՌԴ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին, եթե Ռուսաստանը նմանատիպ քայլ ձեռնարկի․ Զելենսկի | tert.am

tert.am Ուկրաինան պատրաստ է չհարվածել ՌԴ-ի կարևորագույն ենթակառուցվածքներին, եթե Ռուսաստանը նմանատիպ քայլ ձեռնարկի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան առաջարկել է իր գործընկերներին համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որը կկանխի կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացումը։ Սնունդը, էներգիան և այլ անհրաժեշտ իրերը պետք է պաշտպանված լինեն, բայց ռուսական հարվածները հիմնականում ուղղված են դրանց։

Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները, նավահանգստային ենթակառուցվածքները, լոգիստիկան և նույնիսկ սննդամթերք ու դեղագործական ապրանքներ պարունակող պահեստները ամեն օր թիրախի տակ են։ Ուկրաինան վստահ չէ, որ Ռուսաստանը իսկապես պատրաստ է պահպանել որևէ համաձայնագիր»,- նշել է Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն