Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան | armenpress.am

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կայացած է համարում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցաշարը:

««Tour of Armenia»-ն հաստատապես կլինի մեզ համար սպորտային նոր մշակույթի ձևավորման հիմքը: Շնորհավորում եմ բոլորիս մրցաշարի կայացման առթիվ: «Tour of Armenia»-ն, որ բավական բարդ, բազմաշերտ միջոցառում է, հաջողությամբ կայացավ: Եթե մենք դա արեցինք առաջին անգամ, ինչն է մեզ խանգարում անել այն երկրորդ, երրորդ ու այլ անգամներ ևս: Նույնիսկ առաջին անգամվա համար, որ նոր սպորտային մշակույթ է, բավականին շատ են հետաքրքրված մարդիկ: Եվ ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի այն մարզերում, որտեղ անցկացվեց մրցաշարը: Եթե հետևողական աշխատանք կատարենք, ապա «Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի առաջխաղացման, հեծանվասպորտի զարգացման և, ինչու ոչ, առողջ ապրելակերպի խթան»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

Նախարարն ընդգծեց, որ այս օրերին բազմաթիվ զրույցներում դրական կարծիքներ է ստացել մրցաշարի մասնակիցներից:

«Մրցաշարի մասնակից հյուրերը շատ տպավորված են, թե ինչպես են մեզ մոտ փակում ճանապարհները և ասում են, որ դա արվում է շատ պրոֆեսիոնալ ձևով: Ինչպես նաև տպավորված են ճանապարհների որակով: Եվ տպավորված են հենց Հայաստանով, որպես հեծանվասպորտի համար հարմար երկիր»,-ասաց նախարարը:

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին մասնակցեցին 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում էին թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին մասնակցեց նաև Հայաստանի թիմը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստան ժամանեցին ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն