Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը | factor.am

Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ ենթակառուցվածքների դեմ փոխադարձ հարվածները դադարեցնելու մասին, սակայն որոշակի պայմաններով։ Տեսաուղերձում նա ընդգծել է, որ Կիևը քայլեր կձեռնարկի լարվածության թուլացման ուղղությամբ միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն ապահովի Ռուսաստանի իրական պատրաստակամությունը՝ դադարեցնելու պատերազմը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այժմ Միացյալ Նահանգների կողմից կա կարևոր առաջարկ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ փոխադարձ հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։ Եվ եթե դա կարող է դառնալ ապաէսկալացիայի առաջին քայլը՝ ենթադրելով, որ Ռուսաստանը կդադարեցնի հարձակումները մեր կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների վրա, իսկ մենք՝ մեր պատասխան հարվածները, ապա Ուկրաինան պատրաստ է աջակցել ապաէսկալացիային»,- ասել է նա։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ «առայժմ ոչ ոք չի տեսել Ռուսաստանի՝ պատերազմն ավարտելու իրական ցանկությունը»։

«Անհրաժեշտ է ուժեղ, արդարացի որոշում, և ոչ թե «ընտրությունների» համար, այլ երկարաժամկետ։ Մենք մեր գործընկերներից կոնկրետություն ենք ակնկալում»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն