ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է փոստով քվեարկության կազմակերպումը փոխելու Թրամփի պլանը | armenpress.am

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է փոստով քվեարկության կազմակերպումը փոխելու Թրամփի պլանը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ Գերագույն դատարանը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նորմատիվային ակտի կատարումը, որով պետք է փոխվեր ընտրողներին փոստով քվեաթերթիկներ ուղարկելու կարգը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Դատավորների մեծամասնությունը կասեցրել է ընթացակարգը, որն ԱՄՆ փոստային ծառայությանը կշնորհեր աննախադեպ լիազորություն՝ չառաքել փոստով ուղարկվելիք, հնարավոր է, միլիոնավոր քվեաթերթիկներ։ Նույնիսկ ընտրական գործընթացների հանրապետական պատասխանատուներից ոմանք զգուշացրել էին, որ այդ առաջարկը կարող է հանգեցնել քաոսի և ընտրական իրավունքից զանգվածային զրկման։

Դատարանը նշել է, որ «հավանականությունը փոքր է», որ վարչակազմը հաջողության կհասնի դատական արգելքի վիճարկման հարցում։

Թրամփը բազմիցս դեմ է հանդես է եկել փոստով քվեարկությանը. նա այս նորմատիվային ակտը ներկայացրել էր որպես գործընթացը խարդախություններից պաշտպանելուն ուղղված միջոց։ CNN-ը նշում է, որ սա մեծ պարտություն է Թրամփի համար, ով անձամբ շարունակում է քվեարկել փոստով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն