Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ամբողջությամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բարձրաձայնել է Կառավարության անդամի երդման առաջարկվող տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։

Հարակից զեկուցող Արման Եղոյան տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել և կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Օրենքի նախագծի հիմնական կարգավորումները՝ այստեղ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն