Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ամբողջությամբ ընդունել է նաև Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Օրենքի նախագծի հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Չի ընդունվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը: Խմբակցությունն առաջարկում է ձեռնպահ մնալ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում նոր խոշորացված համայնք ձևավորելուց։
Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:
Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարություն էր տարածել, որ Վանաձոր և Փամբակ համայնքային փնջերի միավորման հետևանքով տեղական ինքնակառավարումը խաթարվելու է։