Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են | factor.am

Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են | factor.am

factor.am Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում սեպտեմբերի 16-ին օձ է նկատվել։

«Երեխաներին տարհանել ենք, ԱԻՆ ենք զանգահարել, սակայն օձին չեն հայտնաբերել։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշեն վարչական շրջանի ղեկավար Աշոտ Խալաթյանը։

Նրա խոսքով՝ օձը նկատվել է մանկապարտեզի դահլիճում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները սկսել են օձի որոնման աշխատանքները։

Խալաթյանի փոխանցմամբ՝ մանկապարտեզը ժամանակավորապես փակվել է և առաջիկա երկու օրերին չի գործելու։


Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն