Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել | 1lurer.am

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները սեպտեմբերի 10-ին «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերել են փայտանյութով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատար։ Աչաջուր գյուղի բնակիչ 24-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Կաղնի և բոխի տեսակի փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն