Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով | armenpress.am

Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով | armenpress.am

armenpress.am Աբովյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանձին ցուցակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

«Աբովյանում ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն, այսինքն՝ առանձին ցուցակով»,-նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը չնշեց, թե ով է գլխավորելու ընտրական ցուցակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն