«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք | shantnews.am

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, դիտաշտարակում հերթապահություն իրականացնելիս, ահազանգել է այն մասին, որ հիմնարկի քողարկող պատից դուրս նկատել է մարդկային շարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

«Ահազանգից անմիջապես հետո «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նշված հատվածի տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերել են ներնետված 2 պոլիէթիլենային շիշ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են բջջային հեռախոս, USB լար, բջջային հեռախոսի լիցքավորիչ և պատյան։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն