Իրանի պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, բայց սահմանափակումներով | azatutyun.am

Իրանի պատվիրակությունը կկարողանա մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, բայց սահմանափակումներով | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտենում է մի փուլի, երբ կարևորագույն որոշում պետք է կայացնի՝ «ոչնչացնե՞լ իր իրանցի թշնամիներին», թե՞ ոչ։

«Ես մեծ որոշում պետք է կայացնեմ։ Ուզո՞ւմ եմ մտնել և ոչնչացնել նրանց, թե՞ ոչ», – Axios-ին ասել է Թրամփը։

«Դա կարևոր որոշում է։ Ինձ հետ ամեն ինչ կարող է պատահել», – հավելել է նա՝ ասելով, որ Իրանն անմիջական կապի մեջ է ԱՄՆ-ի հետ, և որ Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ։

Թրամփը նշել է, որ հուլիսին ԱՄՆ-ի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ձախողումից հետո Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ սահմանած ռազմածովային շրջափակման շնորհիվ ոչ մի նավ չի հասել Իրան։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները կրկին ակտիվացա օգոստոսի վերջին՝ շուրջ մեկամսյա դադարից հետո։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնությունները նաև Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։

Fox News-ի անցկացրած հարցումը պարզել է, որ ամերիկացի ընտրողների 60%-ը կարծում է, որ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը սխալ էր, 71%-ի կարծիքով էլ Թրամփի վարչակազմը չունի Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հստակ ռազմավարություն։ Պատերազմը սկսելը ճիշտ է համարել հարցվածների 37%-ը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն