armenpress.am: Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Երկու կողմն էլ հայտնել է ավերածությունների մասին։ Ուկրաինայում կան վիրավորներ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 18-ի առավոտ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է մարզից հեռու, իսկ 64-ը՝ Մոսկվային մոտենալիս։ Սոբյանինը չի հայտնել որևէ վնասի կամ տուժածների մասին։ Այս հարձակումը դարձել է վերջին տարիների ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 18-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել կամ ոչնչացրել են 629 ԱԹՍ։
Ռոստովի մարզի իշխանություններն իրենց հերթին հայտնել են ավելի քան 50 ԱԹՍ խոցելու մասին։ Վնասվել է ութ բազմաբնակարան շենք։
Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Կիևի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Ֆաստիվ շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Փրկարարների խոսքով՝ բոլոր տուժածները նույն ընտանիքի անդամներ են։ Հարձակման հետևանքով ավերվել է մեկ մասնավոր տուն, ևս մեկը՝ վնասվել։
Օդեսայի իշխանությունները հայտնել են, որ մարզում տեղի ունեցած հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ավերվել է մեկ բնակելի շենք, վնասվել է առնվազն հինգը։ Վնասվել է նաև լիցեյի շենք, մի քանի տրանսպորտային միջոց, ձեռնարկություններ և պահեստներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում