armenpress.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ հարված է հասցրել Տոգոյի դրոշի ներքո ընթացող լցանավին, որը փորձել է «անօրինական անցում» կատարել Հորմուզի նեղուցով: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նշել են, որ գրոհից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Նավը կանգնեցվել է։ Ըստ կորպուսի՝ լցանավը փորձել է ջրային ուղով անցնել առանց իրանական կողմի թույլտվության՝ տրվելով ամերիկացի զինվորականների «հրահրմանն ու խաբեությանը»։
ԻՀՊԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերի զինվորականները լիովին վերահսկում են ռազմավարական տեսակետից կարևոր նեղուցը և «թույլ չեն տա որևէ ագրեսորի անցնել այդտեղով»։
«Հորմուզի նեղուցով անօրինական անցումը ոչնչի չի հանգեցնի, բացի խախտում թույլ տված նավի ոչնչացումից», – ընդգծվում է հայտարարության մեջ։