Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին | 1lurer.am

Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին

Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

Նախարարությունը հորդորում է զերծ մնալ ավելորդ շահարկումներից:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը այսօր հայտարարեց, որ ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց 71-ամյա Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն` չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին։

«Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։ Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ։ Փաստաբանները միջնորդել են, որ թույլատրվի ՔԿՀ-ում տեսակցել և զննել, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։ Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ», – ասվում էր հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն