Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում | 1lurer.am

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն