azatutyun.am Ռուսաստանի իշխանությունները հերքում են մինչև տարեվերջ ևս 300 հազար մարդու զորահավաքի ենթարկելու մասին տեղեկությունները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RTVI-ին ասել է, որ նման ծրագրեր չկան։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով եվրոպացի անվտանգության պաշտոնյայի, գրել էր, որ Ռուսաստանը կարող է մինչև տարեվերջ ևս 300 հազար մարդ զորակոչել։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ այս անգամ խոսքը կարող է լինել առանց պաշտոնապես հայտարարված լայնածավալ զորահավաքի։ Միևնույն ժամանակ Bloomberg-ը նշել է, որ այս պահին Կրեմլի կողմից նման որոշման նախապատրաստման հստակ նշաններ չկան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում