Գալուզինը Հայաստանում «քաղաքական շարժառիթներով սեփականության վերաբաշխման» նշաններ է տեսնում | azatutyun.am

Գալուզինը Հայաստանում «քաղաքական շարժառիթներով սեփականության վերաբաշխման» նշաններ է տեսնում | azatutyun.am

azatutyun.am Հայաստանում Ռուսաստանի տնտեսական օպերատորների շահերի ոտնահարումը չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նկատվում են «քաղաքական շարժառիթներով սեփականության վերաբաշխման» նշաններ, ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է Գալուզինի մեկնաբանությունում:

«Կանոնավոր կերպով հայկական կողմի հետ շփումներում բարձրացնում ենք Հայաստանում ռուսաստանյան բիզնեսի աշխատանքի պայմանների թեման: Տարբեր մակարդակներով մեզ վստահեցրել են, որ հայրենական ներդրումներին ոչինչ չի սպառնում: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարություններն ամեն ինչում չէ, որ համընկնում են իրականության հետ», – նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Անդրադառնալով հայկական երկաթուղու խնդրին՝ Գալուզինն ասել է. – «Պնդում են, թե ռուսական ներկայությունն իբր Հայաստանին զրկում է մրցակցային առավելություններից արևմտյան պատժամիջոցների պատճառով: Այնինչ իրականում ամեն ինչ հակառակն է՝ ռուսական ընկերությունը շատ տարիներ բոլոր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի աջակցման, նորացման և զարգացման գործում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն