screenshot-2026-09-19-120858

Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում  | factor.am

factor.am

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում մեկնարկել են նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Նախագծի ընդհանուր արժեքը 45 միլիոն դրամ է, որը ներդրվում է մասնակցային բյուջետավորման մեխանիզմի միջոցով։

«Այս մարզադաշտը նախատեսված է բնակավայրի երեխաների ու բնակիչների համար, որպեսզի թե՛ սպորտով զբաղվողները, թե՛ պարզապես առողջ ապրելակերպը նախընտրողներն ունենան մարզվելու և ակտիվ ժամանց անցկացնելու հարմարավետ ու ժամանակակից պայմաններ»,- տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից՝ հավելելով, որ մասնակցային բյուջետավորման գաղափարի հիմքում ընկած է հասարակ ու արդյունավետ սկզբունք՝ համայնքն ու կառավարությունը համատեղ ֆինանսավորում են այն նախաձեռնությունը, որն առաջնահերթ են համարում հենց տեղի բնակիչները։

«Այս ձևաչափով ծրագրերն արդեն երրորդ տարին է, ինչ մեծ հաջողությամբ իրականացվում են Ախուրյան համայնքում՝ բնակիչների կողմից առաջարկված գաղափարները վերածելով առարկայական, շինարարական ու տեսանելի արդյունքների»,-վստահեցնում են Ախուրյանի համայքապետարանից։

 

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն