TRIPP-ը կարող է լինել և՛ Միջին միջանցքի մաս, և՛ ավելի լայն նախագծերի մաս. Փաշինյան | 1lurer.am

ՀՀ երկաթուղին ՌԴ կոնցեսիայի ներքո լինելու բերումով պրոցեսներ են գնում, որ այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցեն․ Նիկոլ Փաշինյան | tert.am

tert.am Մենք տեսնում ենք, որ այն փաստի պատճառով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո և Ռուսաստանի ու արևմուտքի հարաբերությունները շատ լարված են, մյուս կողմից ամբողջ աշխարհը շատ ոգևորված է TRIPP նախագծով և տարածաշրջանային կապուղիների վերաբացման հեռանկարներով, բայց ՀՀ երկաթուղին ՌԴ կոնցեսիայի ներքո լինելու բերումով պրոցեսներ են գնում, որ այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցեն, Բուն TV-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ երկաթուղին Նռնաձորի կողմից մտնի ՀՀ, Ագարակի կողմով դուրս գա, և միջազգային հիմնական հոսքերը ոչ թե գան ՀՀ-ով, հետո մտնեն Թուրքիա, այլ Նախիջևանով Թուրքիա։ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով ՀՀ-ն կարող է իր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»,-նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն