Agos․ Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը | news.am

Agos․ Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը | news.am

news.am Ստամբուլում 61 տարեկանում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը՝ հայ քաղաքական վերլուծաբան և Երևանի անկախ վերլուծական կենտրոնի՝ Regional Studies Center (RSC)-ի տնօրենը, հայտնում է Agos պարբերականը։

Կիրակոսյանը նախորդ շաբաթ հանդիպման նպատակով ժամանել էր Ստամբուլ, որից հետո հոսպիտալացվել էր։ Agos-ի տվյալներով, նրան գլխուղեղի արյունազեղում է ախտորոշվել և երկար ժամանակ գտնվում էր Ստամբուլի պրոֆեսոր դոկտոր Ջեմիլ Թաշչըօղլուի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Նա մահացել է սեպտեմբերի 19-ի երեկոյան։

Կիրակոսյանը Հարավային Կովկասի, ինչպես նաև հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով հայտնի վերլուծաբաններից էր։ Նա նաև համագործակցում էր Agos-ի հետ՝ այնտեղ հրապարակելով իր հոդվածներն ու մեկնաբանությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն