Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով կա 4 զոհ, այդ թվում՝ երեք երեխա | azatutyun.am

Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով կա 4 զոհ, այդ թվում՝ երեք երեխա | azatutyun.am

azatutyun.am Կիևի մարզի իշխանությունները հայտնել են, որ անցած գիշեր ռուսական հարձակման հետևանքով զոհվել է չորս հոգի, այդ թվում՝ երեք երեխա։

Կիևի մարզի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ մարզը մեկ օրից ավելի ենթարկվել է հարձակումների, ինչի հետևանքով վնասվել է 31 օբյեկտ՝ հինգ շրջաններում։

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը պարբերաբար անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացնում մայրաքաղաք Կիևի և Կիևի մարզի վրա։

Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Մոսկվայի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն