Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները | azatutyun.am

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները | azatutyun.am

azatutyun.am Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին:

Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, Արթիկին նախկին համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը կգլխավորի «Ազատ դեմոկրատների» ցուցակը, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Աստոյանն է, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Վահրադյանը:

Ախուրյան համայնքում միայն ՔՊ-ն է մասնակցելու ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն