«Ապրելու երկիր» կուսակցություն – անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։
Կուսակցությունը մասնակցել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին, դեկտեմբերի 5-ին, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
2025 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ է առաջադրել Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում։ Փարաքարում «Ապրելու երկիր»-ը մասնակցել է «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով։ Դաշինքը ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը, ունի 12 մանդատ։ Գյումրիի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ։ Կողմերը հուշագիր են ստորագրել՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով՝ ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։