azatutyun.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին մեկ տարվա առաջընթացը։
«Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ», – ասված է Ռուբիոյի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած ուղերձում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և արձանագրում երկրի առաջընթացը «ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին»։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ», – հայտարարել է Ռուբիոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում