factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ խնդրել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները,քանի որ այդ հարվածները հանգեցնում են համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճի։ Այս մասին հայտարարել է Axios-ի աղբյուրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
««Դիզել» բառը զրույցի ընթացքում բազմիցս հնչել է»,- նշել է աղբյուրը։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր Դոնալդ Թրամփի հետ նոր հեռախոսազրույցի մասին։ Նա հայտարարել էր, որ այս շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ։
«Կան գաղափարներ ապաէսկալացիայի միջոցների և անվտանգության հիմնարար հարցերի վերաբերյալ՝ էներգետիկ, պարենային անվտանգության, մարդկանց կյանքի պաշտպանության ոլորտներում։ Մենք աշխատում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլերի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին Լինդսի Գրեհեմի օրենքը ստորագրելու համար, որը թույլ է տալիս զգալիորեն խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Թրամփի և Զելենսկիի հերթական հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տան՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապաէսկալացիայի փոխադարձ քայլերի շուրջ պայմանավորվածության հասնելու և բանակցությունները վերսկսելու ջանքերի ֆոնին։ Միաժամանակ, վերջին օրերին կողմերի միջև ռազմական գործողություններն ինտենսիվացել են, մեկնաբանում է Axios-ը։ Կիևի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը պարբերականին հայտնել է, որ հանդիպումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա երեքշաբթի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում