Իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Միքայելյանի՝սահմանի մասին հայտարարության մասին | news.am

Իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել․ Անդրանիկ Քոչարյանը՝ Միքայելյանի՝սահմանի մասին հայտարարության մասին | news.am

news.am Մենք պետական սահման ունենք, բայց սահմանազատման պրոցեսը անխուսափելիորեն պետք է հաստատագրի այդ սահմանի իրական լինելը, այն ինչ արդեն սկսված է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա դժվարացավ ասել, թե դա որքան կտևի. «Դուք գիտեք, որ Վրաստանի հետ սահմանազատման պրոցեսը մինչև հիմա գնում է, տասնյակ տարիներ է։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի, և հետո շտկումները կգնան։ Պետական սահմանի չգոյությունը կարող է հանդիսանալ նաև պատերազմների հիմք։ Ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ այդ սահմանի կայացման իրավական պրոցեսը ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեզ հետ միասին»,–ասաց նա։

Անդրադառնալով քիչ առաջ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետական սահման չունի, Քոչարյանն ասաց. «Իմ ընկերը հաստատ այլ բան է նկատի ունեցել։ Դուք հիմա ստում եք, իմ ներկայությամբ չի ասել այդպիսի բան»,- ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն