Իրանը հայտնել է, որ ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցել Հորմուզում | azatutyun.am

Իրանը հայտնել է, որ ամերիկյան MQ-1 անօդաչու է խոցել Հորմուզում | azatutyun.am

azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան MQ-1 Predator անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Հայտարարությունում, որը տարածել են իրանական լրատվական գործակալությունները, ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ-ն MQ-1 անօդաչու թռչող սարքերը հանել էր շահագործումից, սակայն ստիպված է եղել վերսկսել դրանց կիրառումը այն բանից հետո, երբ Իրանի հետ պատերազմի ընթացքում կորցրեց իր ավելի առաջադեմ MQ-9 անօդաչուներից շատերը։ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ իր ուժերն ակտիվորեն թիրախավորում են երկու տեսակի անօդաչուները:

Ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը հիմնականում նախատեսված է հետախուզության տվյալներ հավաքելու և հսկողության համար, սակայն այն կարող է նաև կրել զենքեր (օրինակ՝ Hellfire հրթիռներ)՝ արագ արձագանք պահանջող թիրախների ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբբին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում Իրանի պաշտպանական և հակահարձակողական գործողություններում կլինեն «նշանակալի փոփոխություններ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն