Դատարանն արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին կոշտ քննադատած տղամարդուն | azatutyun.am

Դատարանն արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին կոշտ քննադատած տղամարդուն | azatutyun.am

azatutyun.am Դատարանը քիչ առաջ արդարացրեց քարոզարշավի ժամանակ Փաշինյանին կոշտ քննադատած ու ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանին:

Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանել էր նրան: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն, խուզարկել տունը:

Ավետիսյանին ոստիկանական մեքենան էին տեղափոխել հղի կոնջ ու ծեր մոր ներկայությամբ: «Բռնի կերպով ամուսնուս կանդալները հագցրեցին և տանում են՝ հրելով բոլորիս, տարեց մորը, այ սրանք», – հրապարակված տեսագրությունում ասում էր Ավետիսյանի կինը:

Տղամարդուն մեղադրանք էին առաջադրել խուլիգանության հոդվածով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն