factor.am Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, ձգտում են նվազեցնել Սև ծովում էսկալացիայի ռիսկերը և աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու նպատակով երկխոսությանը՝ պահպանելով կապի ուղիները Կիևի և Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «Թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ 100-ամյակի ճանապարհին» խորագրով քննարկման ժամանակ ունեցած ելույթում, որը կազմակերպել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը, գրում է Անադոլուն։
«ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների երկրորդ հարյուրամյակում մեր նպատակն է թուրք-ամերիկյան գործընկերությունն օգտագործել հանուն համաշխարհային խաղաղության և կայունության ընդհանուր բարօրության»,- ասել է նախարարը։