Ռուսաստանը հարվածել է Կիևին, Դնեպրին, Կրիվի Ռոգին. կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am

Ռուսաստանը հարվածել է Կիևին, Դնեպրին, Կրիվի Ռոգին. կան զոհեր և վիրավորներ | azatutyun.am

azatutyun.am Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ կիրառելով բալիստիկ, հականավային և թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Հարվածների հիմնական թիրախներն են եղել Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, Դնեպր քաղաքում սպանվել է չորս մարդ, ևս վեցը վիրավորվել են: Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության պետ Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ վնասվել են պահեստներ և մեկ առևտրային կետ, վնասվել են նաև Կրիվոյ Ռոգի և Պավլոգրադի առևտրային կետերը։

Կիևում ռուսական հարձակման հետևանքով պահեստներ են այրվել։ Դնեպրի շրջանում, ինչպես հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, վնասվել են հինգհարկանի բնակելի շենքի ճակատային մասը և առաջին հարկը։ Բնակիչները տարհանվել են։ Պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է չորս զոհ կա, իսկ Ազգային ոստիկանությունը հայտնել է հինգ զոհի մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն