news.am Թուրքիայի Մանիսա նահանգի ավագ դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ աշակերտներ։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ հարձակվողին հաջողվել է փախչել։
Կրակոցների հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնց թվում աշակերտներ կան։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Հարձակումից հետո կրակողը դիմել է փախուստի։ Իրավապահ մարմինները նրան ձերբակալելու համար հատուկ գործողություն են սկսել։
Միջադեպի մասին լուրերի տարածվելուն պես աշակերտների ծնողները շտապել են դպրոց։ Երբ նրանք փորձել են ներս մտնել շենքի տարածք, քաշքշուկ է սկսվել նրանց և տեղում անվտանգությունն ապահովող ոստիկանների միջև։
Ուսումնական հաստատության շուրջ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել տեղում։