arm.sputniknews.ru «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանում արդեն առաջադրել է իր թեկնածուին, իսկ մյուս համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումները դեռ կկայացվեն։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մարիաննա Ղահրամանյանն ու Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորներին հարցրել են, թե ինչու խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժը ՏԻՄ ընտրություններում այս պահին միայն Ստեփանավանում առաջադրել թեկնածու։
«Մենք արդեն Ստեփանավանում առաջադրել ենք մեր թեկնածուին։ Գիտեք, որ այդ տարածաշրջանում բավականին թեժ պայքար է սպասվում։ Մենք գնում ենք այնտեղ հաղթելու համար։ Մյուս համայնքներում ևս գործընթացներ կլինեն, դուք կհետևեք»,– ասել է Ղահրամանյանը։
Տիգրան Աբրահամյանն իր հերթին նշել է, որ մյուս համայնքներում ներկայացված են լինելու նաև այլ ընդդիմադիր ուժեր, և, իր գնահատմամբ, ընդհանուր առմամբ ՔՊ-ին «մեծ փորձություն է սպասելու»։ «Ուժեղ Հայաստանի» մասնակցության ձևաչափը, նրա խոսքով, կորոշվի ավելի ուշ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում