Ուկրաինան հարվածել է Կույբիշևի նավթավերամշակման գործարանին, կա մեկ զոհ, 4 վիրավոր | azatutyun.am

Ուկրաինան հարվածել է Կույբիշևի նավթավերամշակման գործարանին, կա մեկ զոհ, 4 վիրավոր | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան գիշերը հարձակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի վրա, ինչի հետևանքով, ըստ Astra տելեգրամյան ալիքի, հրդեհ է բռնկվել Կույբիշևի նավթավերամշակման գործարանում: Հարձակման հետևանքով կա մեկ զոհ, չորս վիրավոր:

Ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նախ հրդեհ է բռնկվել նավթի նախնական վերամշակման АВТ-4 և АВТ-5 կայանների տարածքում։

Կույբիշևի գործարանը «Ռոսնեֆտի» մաս է, տարածաշրջանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է, նախկինում ևս մի քանի անգամ հարձակման է ենթարկվել, իսկ 2025 թվականի օգոստոսին նույնիսկ դադարեցրել է գործունեությունը։

Սամարայի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ մարզի օդային տարածքում «տասնյակ անօդաչու թռչող սարքեր» են խոցվել։ Նա պնդել է, որ «թշնամին թիրախավորում էր արդյունաբերական ձեռնարկությունները», սակայն սկզբում չի նշել, թե որ օբյեկտների մասին է խոսքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն