Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի | factor.am

Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի | factor.am

factor.am Այսօր առավոտյան Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգի Թուրղութլու շրջանում տեխնիկական անատոլիական ավագ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ նրանցից երկուսի վիճակը ծանր է, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մանիսայի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:59-ի սահմաններում։ Շտապօգնության ահազանգերից հետո դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության և բուժաշխատողների խմբեր։ Հարձակման հետևանքով վիրավորված անձինք տեղափոխվել են հիվանդանոց։

Իշխանությունները հայտնել են, որ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձը, որը, ըստ տեղեկությունների, ավագ դպրոցի 15-ամյա աշակերտ է, ձերբակալվել է։ Դեպքի առնչությամբ սկսվել են դատական և վարչական հետաքննություններ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն