Ռուսաստանը Զապորոժիեում առևտրի կենտրոնի է հարվածել, Սև ծովում էլ՝ նավի. կա զոհ և տուժածներ | azatutyun.am

Ռուսաստանը Զապորոժիեում առևտրի կենտրոնի է հարվածել, Սև ծովում էլ՝ նավի. կա զոհ և տուժածներ | azatutyun.am

azatutyun.am Ռուսական զորքերը երեկ երեկոյան հարվածել են Ուկրաինայի Զապորոժիեի մարզի «Ամստոր» առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնում է Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Գործակալության տվյալներով՝ 6000 քառակուսի մետր տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ, աշխատանքներն ստիպված են եղել իրականացնել չափազանց դժվարին պայմաններում. հետագա հարձակումների վտանգի պատճառով աշխատանքները պարբերաբար դադարեցվել են՝ ապաստան գտնելու համար։

Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը ցույց է տվել առևտրի կենտրոնի տանիքը հարձակումից հետո:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Սոլոմյանսկի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքերի միջև, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել տրանսպորտային ընկերությունում:

Գոլոսիևսկի շրջանում հարձակման է ենթարկվել բենզալցակայանը, հրդեհվել են նաև պահեստներ: Դարնիցկի շրջանում հարձակման են ենթարկվել տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտը և բենզալցակայանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ վիրավորվել է:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 161 գրոհային անօդաչու թռչող սարք, որոնցից 119-ը խոցվել է։ Խփվել են նաև երեք «Բանդերոլ»/«Դան-Տ» հրթիռային անօդաչու թռչող սարքեր։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն