Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում 2026 թվականին Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։

Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից՝ տեղեկացնելով, որ Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ժամը 21:00-ին։

Նշենք, որ նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ Այդ մասին Քերոբյանն ինքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։

Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող էին դիﬔլ ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև­ 6 մասնակցով։

«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն