ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը | armenpress.am

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապեր ունենալը: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ վերջին շրջանում մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել: Ռազմավարական գործընկերություն ենք հաստատել նաև ԵՄ-ի հետ. 2025 թվականին ՀՀ խորհրդարանն օրենք է ընդունել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, բայց գիտեք՝ շատ կարևոր նրբություն կա, որովհետև տնտեսական կապերից զատ, մեր քաղաքականությունն է՝ բազմազանեցնել մեր քաղաքական կապերը նույնպես: Ուստի, վերջին տարիներին մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ: Անկախությունը պահպանելու և ամրապնդելու համար շատ կարևոր է բազմազանեցված արտաքին կապեր ունենալ»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն:

«Մենք բավական բարեհաջող ի կատար ենք ածում այդ քաղաքականությունը մինչև օրս և, իհարկե, մենք կխորացնենք այդ ռազմավարությունը՝ բազմազանեցնել մեր կապերը և՛ տնտեսության, և՛ քաղաքական հարաբերությունների իմաստով»,- ասել է նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-նաշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն