azatutyun.am Խորհրդարանում մեկնարկեց արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների վերաբերյալ քննարկումը։
Այն կազմակերպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Քննարկմանը ներկա են խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներ, նաև ներկայացուցիչներ կան պետական գերատեսչություններից։
Առաջինը ելույթով ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց՝ արցախցիները մինչև իրենց վերադարձի իրավունքի իրացումը Հայաստանում պետք է ապրեն բարեկեցիկ պայմաններում։ Այդ առումով ասաց ՝ թիվ մեկ խնդիրը բնակարանային ապահովման հարցն է։
Կառավարությունը հուլիսին ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 284.4 միլիոն դոլար ներգրավելու օրենքի նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով։