ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն | factor.am

ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն | factor.am

factor.am ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այս անգամ հենց ՔՊ-ի ցուցակով է փորձում շարունակել պաշտոնավարումը Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Գործող համայնքապետը 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն է։ Թումանյանում ՔՊ-ն մրցակից չունի․ այն առաջադրված միակ քաղաքական ուժն է։

Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու մի շարք համայնքներում, որոնցից ամենամեծը Թումանյանն է։ Դրա կազմում ընդգրկված են քաղաք Թումանյանը և Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ և Քոբայր գյուղերը: Ըստ ԿԸՀ-ի սեպտեմբերի 19-ին հրապարակած տվյալների՝ 4198 ընտրող ունեցող Թումանյան համայնքում կգործի 9 ընտրատեղամաս։

Գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ դուրս է եկել «Հանրապետություն» կուսակցությունից և այժմ ՔՊ անդամ է։ Հարցին՝ ինչպե՞ս է նման որոշում կայացրել, համայնքապետն ուղիղ պատասխան չտվեց, ապա նշեց՝ «բոլորը տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել»։

«Էնպիսի հարց չի եղել, խնդիր չի եղել, բոլորն էլ տեղյակ են։ Ցուցակից դուրս գալու հարց չի եղել, բոլորը տեղյակ են, ինչ է տեղի ունեցել նախկինում»,- ասաց Թումանյանը։

Մեր ճշտող հարցին, թե ինչ հանգամանքով էր պայմանավորված կուսակցական պատկանելիությունը փոխելը, Թումանյանը կրկին կոնկրետ պատասխան չտվեց։

«Պատճառ էլ չկա իրականում, բոլորը քաջատեղյակ են, խնդրահարույց հարց չի եղել»,- ասաց նա։

Թումանյանի գնահատմամբ՝ ճիշտ կառավարման արդյունքում են իրենք միակ առաջադրված ուժը Թումանյանում։

«Լավ ու հետևողական ենք աշխատել։ Բնականաբար, էնպես չի, որ 100 տոկոսանոց ամեն ինչը կատարում ենք։ Ժողովրդի կողմից մեծամասամբ դժգոհություն չի եղել, դրա համար այլ ուժեր հավակնություններ չեն ունեցել, պատճառներից մեկը դա է եղել»,- ասաց Սուրեն Թումանյանը։

Ինչու ընդդիմությունը Թումանյանում թեկնածու չի առաջադրել

ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Թումանյան համայնքում ստացել էր ձայների 26 տոկոսը։ Սա հաշվի առնելով՝ ինչո՞ւ  կուսակցությունը թեկնածու չի առաջադրել համայնքի ավագանու ընտրություններում, հարցրինք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին։

«Լինելու են տեղեր որտեղ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին, լինելու են տեղեր, որտեղ չենք մասնակցելու։ Կենտրոնանալու ենք այն համայնքներում, որտեղ որ ունենալու ենք հստակ համոզմունք, որ հաղթելու մեծ հավանականություն կա»,- ասաց Աբրահամյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն