ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին | armenpress.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն