Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի | arm.sputniknews.ru

Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը կկառուցի կրթական համալիր։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ըստ նախարարի` այսպիսով կառավարությունը կրթության ոլորտում խրախուսում է մասնավոր ներդրումները։

Անդրեասյանը նշեց, որ Վարդենիսում ավագ դպրոցը և հիմնական դպրոցը ոչ բարվոք վիճակում են գտնվում, և խոսքը շուրջ 700 աշակերտի կրթական իրավունքի մասին է։

Նա տեղեկացրեց, որ Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը Վարդենիսում հողակտոր է ձեռքբերել 300 տեղանոց դպրոցի, 150 տեղանոց նախադպրոցական հաստատության և 60 տեղանոց երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի կառուցման համար։

«Կառավարությունը լրացուցիչ 400 տեղ կստեղծի, որն ամբողջովին կծածկի համայնքի կրթական կարիքները և, ըստ այդմ էլ, կառավարությունը գումար կտրամադրի նախագծի իրականացման համար»,– նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով` կրթական ամբողջական այս նախագիծը կիրականացվի 2026–29 թվականներին, և արդեն 2029 թ. սեպտեմբերին կրթահամալիրն ամբողջովին կգործի։ Նախագծման աշխատանքներն ամբողջովին կիրականացնի Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան մասնաճյուղը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն