Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրան նաև արգելվել է հրապարակային գրառումներ կատարել սոցիալական ցանցերում, և դատարանը բացառություն է սահմանել աշխատանքային բնույթի գրառումների համար՝ հաշվի առնելով Սահակյանի թատերական գործունեությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ձերբակալվել է սցենարիստ Վահրամ Սահակյանը։
«Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարած Վ.Ս.-ն ձերբակալվել է»,- այս մասին Քննչական կոմիտեից հայտնել էին 1lurer.am-ին։
Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թ․ հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում․ «2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն»: