Ամերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿ | news.am

Ամերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿ | news.am

news.am Ամերիկյան ռազմական նավերը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մուտքից առնվազն 500 կիլոմետր հեռացել են, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբբին։

Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց առաջ Պարսից ծոցում գտնվում էին 30-40 ամերիկյան ռազմական նավեր։ Գեներալի պնդմամբ՝ այժմ ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի նավ չի մնացել։

Մոհեբբին հայտարարել է նաև, որ Պարսից ծոցում չի գործում նույնիսկ փոքր դասի ոչ մի ամերիկյան նավ՝ ԱՄՆ Հինգերորդ նավատորմի կազմից, որը տեղակայված է Բահրեյնում։ Նա նշել է, որ ամերիկյան նավերը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի մուտքից առնվազն 500 կիլոմետր հեռացել են։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն