Flydubai-ի ինքնաթիռի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչ է կատարվել ինքնաթիռում։
«Խցիկից կռվի նմանվող ձայներ էին լսվում։ Դուռը մի փոքր կիսաբաց էր, և ես տեսա, թե ինչպես են փորձում մեկին դուրս հրել։ Ինքնաթիռը հանկարծակի կտրուկ անկում ապրեց՝ քիթը կախ, շատ ուժեղ պտտվելով։ Ես ինչպես հասկացա, երկրորդ օդաչուն դանակահարել էր հրամանատարին։
Ինքնաթիռում ևս երկու օդաչուներ կային, և նրանք ստանձնեցին ինքնաթիռի վերահսկողությունը», – ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, պատմել է ուղևորը։
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ կան այլ տեղեկություններ ևս այն մասին, որ երկու ոչ հերթապահ օդաչուներ ստանձնել են ինքնաթիռի ղեկը, երբ ինքնաթիռի հրամանատարը վիրավորվելու հետեւանքով չի կարողացել պահել ղեկը։
Ուղեւորը պատմել է, որ որոշ ժամանակ անց ինքնափիռի պտույտը դադարել է․«Մտածում էի, որ հաստատ ահաբեկչական հարձակում է։ Ես ճիչեր էի լսել խցիկից, տեսել օդաչուի արյունը հատակին»։
Ինքնաթիռի ուղեւորը նշել է, որ ինքնաթիռի վերահսկողությունը ստանձնած մյուս երկու օդաչուները սկզբում չեն շփվել ուղևորների հետ, քանի որ, ըստ երևույթին, կենտրոնացած են եղել ինքնաթիռի անվտանգությունը ապահովելու վրա։ «Վերջապես լսեցինք, թե ինչպես է օդաչուն խոսում ուղևորներիս հետ և ասում, որ վայրէջք են կատարելու», – ասել է ուղեւորը։