Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը | shantnews.am

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը

ԱՄՆ դեսպանությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) հետ համատեղ, կազմակերպել է քննարկում գերբանականության զարգացման հնարավորությունների, մարտահրավերների և ոլորտում Հայաստանի ներուժի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Տաթև Ասլանյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Օկսաննա Աբրահամյանը, պետական կառույցների աշխատակիցներ, քաղաքականության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Ամերիկացի փորձագետ Շեյն Թյուզը՝ «Լոգան Սիրքլ Սթրեթեջիս» ընկերության նախագահ և Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի արտահաստիքային ավագ գիտաշխատող, ներկայացրել է ոլորտի քաղաքականության, նորարարության և զարգացող տեխնոլոգիաների վերաբերյալ ամերիկյան մոտեցումները, որին հաջորդել է քննարկում այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանը կողմնորոշվել արագ զարգացող այս ոլորտում»,-ասված է հաղորդագրության մեժ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն