shantnews.am ԱՄՆ-ն փորձարկում է իրականացրել՝ միջուկային պայթյունների հայտնաբերման տեխնոլոգիաները կատարելագործելու նպատակով. այս մասին հայտնել է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA):
«Այսօր NNSA-ն հաջողությամբ իրականացրել է ստորգետնյա ոչ միջուկային քիմիական փորձարկում՝ օգտագործելով հզոր պայթուցիկ նյութեր Նևադայի ազգային անվտանգության օբյեկտում (NNSS)՝ այդպիսով բարելավելով ԱՄՆ-ի՝ փոքր հզորության միջուկային պայթյունները հայտնաբերելու կարողությունը», – նշված է գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Փորձի ընթացքում հետազոտողները չափումներ են կատարել՝ օգտագործելով սենսորների լայն տեսականի, այդ թվում՝ արագացուցաչափեր, սեյսմոմետրեր, ինֆրաձայնային և էլեկտրամագնիսական սենսորներ, քիմիական նյութերի ու ռադիոակտիվ ցուցիչների նմուշառման սարքեր, ինչպես նաև օդերևութաբանական սենսորներ։
Ըստ հայտարարության՝ փորձարկումը հիմնականում նպատակ ուներ բարելավելու ԱՄՆ-ի կարողությունները՝ հայտնաբերելու այնպիսի պայթյունները, որոնց դեպքում այն տեղի է ունենում օդային կամ գազային խոռոչի ներսում՝ դրանով իսկ նվազեցնելով դրա սեյսմիկ ազդեցությունը։