Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ | factor.am

Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ | factor.am

factor.am Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը, հաղորդում է A Bola-ն։

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը նախախաղային ասուլիսում հայտնել էր, որ մտադիր չէ դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում 41-ամյա ֆուտբոլիստին տեղ հատկացնել մեկնարկային կազմում:

Պորտուգալիայի հավաքականի ավագն ազգային թիմի ճամբարը լքելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ.

«Հավաքականի գլխավոր մարզիչի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրույցից հետո որոշեցի հեռանալ հավաքականի մարզումային ճամբարից։

Հետագայում բոլոր պորտուգալացիներին կպատմեմ հեռանալուս պատճառների մասին ճշմարտությունը։ Ես միշտ նվիրված եմ հավաքականին։ Հիմա Պորտուգալիային և բոլոր թիմակիցներիս հաջողություն մաղթելու պահն է»,- սոցցանցերում գրել է Ռոնալդուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն