Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-3-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 4-ի գիշերը ևս 3-6 աստիճանով։

Հոկտեմբերի 1-3-ը, 4-ի գիշերը մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն